Cookie Քաղաքականություն
Ի՞նչ են cookie-ները
Կայքում և բջջային հավելվածում մենք օգտագործում ենք cookie-ներ և նմանատիպ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են պիքսելային պիտակները(pixel tags), Web Beacon-ները և այլն (հետագայում «քուքիներ»): Նրանք օգնում են մեզ ապահովել մեր կայքի և/կամ բջջային հավելվածի շահագործումն ու ֆունկցիոնալությունը, տրամադրել ձեզ anivner.am ծառայությունները: Քուքիները վիրուսներ չեն և որևէ վնաս չեն պատճառում ձեր համակարգչին կամ սարքին:
Երրորդ կողմի բովանդակություն և քուքիներ
Մեր կայքի կամ բջջային հավելվածի որոշ էջեր տրամադրում են կոնտենտ (plug-in) երրորդ կողմերից, ինչպիսիք են YouTube-ը, TikTok-ը, Facebook-ը, Instagram-ը: Սովորաբար, երրորդ կողմի նման կոնտենտը մեր կայքում և բջջային հավելվածում նշվում է համապատասխան երրորդ կողմի տարբերանշանով:
Երբ դուք օգտագործում եք երրորդ կողմի կոնտենտը (օրինակ՝ դիտելով տեսանյութ YouTube-ում, սեղմելով «Կիսվել» հղումը Facebook-ում), համապատասխան երրորդ կողմը կարող է, իր հայեցողությամբ, սահմանել իր սեփական քուքիները և հավաքել տվյալներ, ինչպես սեփական կայքում։
Երրորդ կողմերը, չնայած իրենց կոնտենտի առկայությանը մեր կայքում կամ բջջային հավելվածում, գործում են որպես տվյալների անկախ վերահսկիչներ և կարող են օգտագործել քուքիների միջոցով հավաքված տվյալները: Մենք դրա վրա որևէ ազդեցություն կամ վերահսկողություն չունենք, ուստի նախքան երրորդ կողմի բովանդակությունը օգտագործելը, դուք պետք է կարդաք այդ երրորդ կողմի գաղտնիության քաղաքականությունը: